Հանրային քննարկումների ապահովման պատասխանատու փորձագետի մրցույթ

Կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա ստեղծվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ), որի հիմնական նպատակներից է առավել կարևորություն ունեցող օրենսդրության մշակումը:

Հարկ է նշել, որ Հիմնադրամի կայացման և երկարաժամկետ կայունության հեռանկարով գործունեության ապահովման նպատակով  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (այսուհետ` ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվում է «Օժանդակություն «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն»-ի ստեղծմանը» ծրագիրը:

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Հիմնադրամի գործունեության շրջանակներում կարճաժամկետ փորձագետների ներգրավման հնարավորություն: 

Կատարվող աշխատանքի բնույթը

Հանրային քննարկումների ապահովման պատասխանատու փորձագետը աջակցելու է Հիմնադրամին իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման հարցում, ի թիվս այլ գործողությունների նաև՝

1) նախապես հստակեցնելով յուրաքանչյուր առանձին նախագծի դեպքում դրա հիմնական շահառուներին,

2) շահառուների հետ կազմակերպելով նախնական խորհրդակցություններ և քննարկումներ

3) ոլորտային օրենսդրության համար ստեղծելով ու վարելով հնարավոր շահառուների և ոլորտի ակտիվ հասարակական կազմակերպությունների ռեեստր

4) կազմելու է յուրաքանչյուր նախագծի քննարկումների ամփոփագրերը

5) ամենօրյա հաղորդակցություն է իրականացնելու քննարկման մասնակիցների հետ

6) հնարավոր հասանելի աղբյուրներից մոնիտորինգ է իրականացնելու  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից օրենսդրական նախաձեռնությունների գործընթացի նկատմամբ:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները 

 

Կրթություն «Սոցիոլոգիա», «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն», «Կառավարում» կամ «Հոգեբանություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

Լեզուների

Իմացություն

 

1. Հայերեն (գերազանց),

2. Ռուսերեն (լավ),

3. Անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն (լավ)

Համակարգչային

Գիտելիքներ

 

Առավել անհրաժեշտ

անձնային հատկանիշներ

 

MS Office

 

 

  • Ստեղծագործական հմտություններ,
  • Աշխատանքային գործառույթների արդյունքների բարձրորակություն,
  • Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում,
  • Բծախնդրություն,
  • Ինքնակատարելագործման ձգտում
Այլ հմտություններ 

Ուժեղ ներքին և արտաքին հաղորդակցման հմտություններ

 

Այլ գիտելիքներ 

Հիմնադրամի գործունեությանը առնչվող իրավական

ակտերի պատշաճ իմացություն:

 

Իրավական ակտերի հանրային քննարկումների կազմակերպման և/կամ անցկացման կամ իրավաստեղծ գործունեության համար հանրային կարծիքի հավաքման փորձառությունը կդիտվի առավելություն:

Դիմելու ընթացակարգ և պայմաններ 

Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

1. անձնագիր,

2. լուսանկար և էլեկտրոնային փոստի մասին տեղեկություն պարունակող ինքնակենսագրական (CV),

2. հիմնավորող նամակ (motivation letter), որում պետք է հստակ մատնանշվեն իր կողմից աշխատանքների առավել որակյալ կատարման հիմնավորումը, ներառյալ՝ մասնագիտական փորձառությունը,

3. աշխատանքային փորձի առկայությունը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկ, աշխատանքային պայմանագիր և այլն),

4. կրթությունը հավաստող փաստաթղթեր (դիպլոմ, վկայագիր և այլն)

5. երաշխավորագիր (ցանկության դեպքում):

Փաստաթղթերի պատճենները (լուսապատճենները) կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով:

Էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս անհրաժեշտ է դրանք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հանրային քննարկումների ապահովման պատասխանատու փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-09) ընտրության համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:

Փաստաթղթերի պատճենները կարող են ներկայացվել նաև ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 3/8 հասցեով առձեռն կամ փոստային առաքմամբ՝ ուղեկցական նամակի վերնագիր նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հանրային քննարկումների ապահովման պատասխանատու փորձագետի (կոդ` ՕԿ-ԿՓ-09) ընտրության համար անցկացվող հարցազրույցին մասնակցելու համար»:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2017 թվականի սեպտեմբերի 29-ը ներառյալ:

Միայն ներկայացվող պահանջներին առերևույթ համապատասխանող և  հարցազրույցին մասնակցելու համար ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակի և վայրի մասին կիրականացվի լրացուցիչ ծանուցում:

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել