Մեկնարկել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ժամանակացույցով սահմանամերձ համայնքների բնակչությանը խորհրդատվություն և բուժօգնություն ցուցաբերելու ծրագիրը։ Առաջինը Գեղարքունիքի մարզի Կրասնոսելսկի տարածաշրջանի սահմանապահ համայնքներ են այցելել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի առաջատար մասնագետները,հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության կայքը-էջը:
Համայնքների, մարզպետարանի և առողջապահության նախարարության կողմից համակարգված աշխատանքների արդյունքում մի քանի տասնյակ բնակիչներ հնարավորություն ունեցան իրենց իսկ բնակավայրերում ստանալու առաջատար մասնագետների բժշկական խորհրդատվություններ:
Կարևորելով սահմանամերձ համայնքների բնակչության առողջության պահպանումը` նախարարությունը, համագործակցելով մարզպետարանների և մայրաքաղաքի տարբեր բժշկակական կազմակերպությունների հետ, շարունակական կդարձնի նման այցերը։