Սեպտեմբերի 18-ն աշխատանքային օր չի լինի:
Կառավարության որոշումը կապված է Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի Խաչվերացի տոնակատարության հետ, որին հաջորդող երկուշաբթի օրը որպես մեռելոց է համարվում: 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը: