Փաստաբան, ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետի տեղակալ Արմեն Նադիրյանը հայտարարել էր, որ դադարեցնում է իր փաստաբանի գործունեությունը, սակայն Փաստաբանների պալատ դիմում չի ներկայացրել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զևույցում հայտնեց ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Նադիրյանը այս մասին հայտարարել էր կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հերթական նիստի ժամանակ:
Բացի սույն քրեական գործից Նադիրյանը պաշտպանում էր նաեւ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի շահերը: