Պատգամավորը ցուցահանդեսի փակումը համարում է Հայաստանում առկա գրաքննության օրինակ

Oրերս վարչական լծակների ուղղակի գործադրմամբ, Մշակույթի նախարարության կողմից փակվել է Հովհաննես Թումանյանի տոն-թանգարանի կողմից բացմած մի ցուցահանդես, որը կրում էր «Խավարում» խորագիրը եւ նվիրված էր բոլշեւիկյան բռնաճնշումների զոհերին: Այս մասիn ԱԺ-ում իր խոսքում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Պատգամավորի նշեց, որ  բոլշեւիկյան բռնաճնշումների տարիներին շուրջ 45 հազար հայ մարդ է ձերբակալվել, այդ թվում Չարենցը, Թոթովենցը, Բակունցը, Թումանյանի որդիները, որոնցից մոտ 7 հազարը գնդակահարվել է:

Արարատ Միրզոյանի սա համարում է գրաքննություն, մշակութային ոստիկանության գործառտույթների ստանձնում, որը բացարձակապես ընդունելի չէ:

 «Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը նշել է, որ ցուցահանդեսը «մի փոքր քաղաքականացված էր»: Ինչպես կարող է քաղաքականացված չլինել բոլշեւիկյան բռնաճնշումներին վերաբերող ցուցադրությունը»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել