Այսօր առավոտյան՝ ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում գտնվող տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբ կա։ Դեպքի վայրում են տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։