Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրյալ ներգրավված նրա կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանի հանդեպ դատական նոր ակտ է կայացվել և նրան տեղափոխել են հոգեբուժական հաստատություն. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան Նաիրա Պետրոսյանը:
Փաստաբանը նշեց, որ այս որոշումը դեռևս չի բողոքարկվել: Փաստաբանը հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել գործի վերաբերյալ՝ խոստանոլվ որոշակի տեղեկություններ ասել միայն նախաքննության ավարտից հետո:
Նշենք, որ Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք է առաջդրված քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: