Փաստաբանն իր կյանքով վճարեց պաշտպանյալի արդարացման համար

1871 թվականին ամերիկյան փաստաբան Կլեմենտ Վալանդիգեյմը վարում էր մի գործ, որի ընթացքում ցանկանալով արդարացնել իր պաշտպանյալին` պատահմամբ կրակեց ինքն իրեն: Նա մահացավ ստացած վնասվածքից, իսկ նրա պաշտպանյալը արդարացվեց:

ՀՀ օրենսդրության համաձայն` փաստաբանն իրավունք ունի փոխհատուցում ստանալու իր ծառայությունների դիմաց:
Փաստաբանական գործունեության վճարի չափն ու վճարման կարգը որոշվում են փաստաբանի և վստահորդի միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կնքված գրավոր պայմանագրով:

Փաստաբանի համաձայնությամբ իրավաբանական օգնությունը կարող է ցույց տրվել անհատույց:

Դատարանների կողմից դատական ծախսերի (վնասների) հատուցման հետ կապված փաստաբանի վարձատրության ողջամիտ չափը որոշելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակ: Նշված գնացուցակը չի կարող օգտագործվել այլ նպատակով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել