«Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը 2014թ․-ին հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանի և երրորդ անձ` Սահակ Ռուբենյանի։ Բանկը պահանջել է պատասխանողներից գումար բռնագանձել և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածել։
Երկու ամիս անց բանկի իրավաբանական դեպարտամենտի տնօրենը հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի և 109-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով հրաժարվում է ներկայացված հայցից և խնդրել է գործի վարույթը կարճել։ Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի` հայցից հրաժարվելու դեպքում գործի վարույթը ենթակա է կարճման, ուստ դատարանը 2015թ․ հունվարի 29-ին վճիռ է կայացրել գործի վարույթը կարճել։
Գ․Թ․
Իրավաբան.net