Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև՝ կբարձրանա

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 7-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`

Հուլիսի 7-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 10-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 8-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ին կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև՝  9-10-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 7-ի կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Երևան քաղաքի հուլիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           38.50C (198 4թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               12.50C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           24.70C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել