Սերժ Սարգսյանը երկու նոր հրամանագիր է ստորագրել, որոնցում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը` որոշում եմ.
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արսեն Վոլոդյայի Բիձյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»:
Մյուս հրամանագրով՝
«Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորի Գրիգորյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»: