Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը երեկ՝ հունիսի 29-ին նամակով դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին։
Նամակը վերաբերում էր նրան, որ «Սասնա ծռերի» գործով վերջին նիստից առաջ դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը փաստաբան Արա Ղարագյոզյանին փորձել է գրություն փոխանցել, ինչը սակայն ոստիկանները կանխել են։
Ըստ դատավորի՝ ոստիկանների կողմից վերցված թղթի վրա առկա են հետևյալ գրառումները․
Դատավորը հայտնել է, որ նույն օրը նիստից հետո փաստաբանը ԶԼՄ-ներին տվել է հարցազրույց՝ հայտնելով, որ վերոնշյալ թղթի վրա առկա գրառումները հանդիսանում են փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք հասցեագրված են եղել իրեն: Դատավորը խնդրել է ՓՊ նախագահին այս հիմքով քննարկել Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը։
Սակայն հարցը նրանում է, որ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածի ուսումնասիրության, փաստվում է այն, որ գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ կարող են կիրառվել նախազգուշացում՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելու սանկցիաները:
Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ:
Վերոդրյալ նկարում երևում է, որ այն միայն գրություն է, այլ ոչ՝ որոշում: