Վաղն օդի ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով

Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 28-30-ը հատկապես հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:

Երևան քաղաքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            38.10C (1993 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                10.30C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            23.90C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել