ՀՀ ոստիկանության անձագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված առաջանում են նաև հարցեր անձնագրավորման հետ կապված: Ամենօրյա ռեժիմով կարող եք նամակ հղել
1. Իմ՝ «Մնացական Բիչախչյան» ֆեյսբուքյան էջին,
2. «ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն» ֆեյսբուքյան էջին,
3. Եթե նույնիսկ SKYPE ծառայությունը այդ պահին ակտիվ չէ, կարող եք նամակով դիմել, ամենօրյա ռեժիմով դրանք կընթերցվեն և կտրվեն հետադարձ պատասխաններ: Հիշեցնեմ, որ SKYPE ծառայության հասցեն է «Armenian Police»: