Արցախից երկու վիրավոր զինծառայողները Երևան են տեղափոխվել. նրանցից մեկին այս պահին վիրահատում են

Արցախից Երևան է տեղափոխվել երկու վիրավոր զինծառայող: Նրանցից մեկը Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում է, մյուսը` «Մալայան» ակնաբուժական կենտրոնում:

«Մալայան» ակնաբուժական կենտրոնից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ այս պահին զինծառայողին վիրահատում են, բոլոր բժիշկները նրա մոտ են:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՛ հունիսի 16-ին ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):     վիրահատում են

Իսկ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ տեղակայվախ դիրքերից մեկում, հակառակորդի կրակոցի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել