Կառավարությունը նոր որոշում ընդունեց աշխատողների օրապահիկների վերաբերյալ

Կառավարության այսշօրվա որոշմամբ կատարվել են փոփոխություններ կապված աշխատողների օրապահիկի հետ։ Որոշումը ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։ Որոշման մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 111-րդ հոդ­վածի 2-րդ մասը` Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան կառա­վա­րու­թյունը որոշում է.

  1. Սահմանել, որ հարկման բազան որոշելու նպատակով` առանց փաստաթղթերով հիմնավորման հարկ վճարողի համախառն եկամտից նվազեցվում են`
  • Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 12 հազար դրամը չգերազանցող գումարի չափով, ընդ որում` շինարարություն իրականացնող հարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսա­կան գումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրա­քան­չյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վար­ձա­տրու­թյանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարից,
  • Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման օրապահիկի ծախ­սերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 25 հազար դրամը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկ­տեմ­բերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով օրապահիկի ծախսի չափ սահմանված լինելու դեպքում՝ այդ գումարը չգերազանցող գումարի չափով,
  • դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխա­­տանքներում աշխատողների կողմից կատարվող ծախսերը բացառությամբ` տրանսպորտային և գիշե­րա­վարձի ծախսերը` դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխա­­տանքների կատարման յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 12 հազար դրամը չգերա­զան­ցող գումարի չափով,
  • դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների մեկնող աշխատողներին հարկ վճարողի կողմից տրանսպորտային միջոց, ճամբարային վրան կամ անվճար գիշերելու վայր չտրամադրվելու դեպքում` աշխատողի կողմից կատար­վող տրանսպորտային և գիշերավարձի ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառա­վա­­րության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափերը չգերա­զանցող գումարների չափով:
  1. Սույն որոշման իմաստով`
  • դաշտային պայմաններում կատարվող աշխատանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի` մինչև վեց ամիս ժամկետով կատարվող երկրաբանահետախուզական, սեյսմաբանական, տեղագրա­գեո­դեզիական, նախագծահետազոտական, արտակարգ իրավիճակների վերացման և մոնիթորինգի աշխատանքները, հնագիտական, համաճարակաբանական, գյուղա­տնտե­սա­կան և բնապահպանական հետազոտությունը, պատմության և մշակույթի անշարժ հուշար­ձան­ների վիճակի մասնագիտական ուսումնասիրությունն ու հետազոտությունը, հնա­գի­տա­կան պեղումները, գիտական արշավները, եթե դրանք իրականացվում են աշխատավայրերի ու կենցաղի համար ոչ հարմար պայմաններում, ժամանակավորապես տեղակայված են բնա­կավայրերից դուրս,
  • տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքներ են համարվում Հայաս­տանի Հանրապետության տարածքում հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխա­տող­ների աշխատավայրերի հաճախակի վերատեղաբաշխմամբ կատարվող էներգետիկայի, կապի, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցման և սպասարկման աշխա­­­տանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրա­­պետության տարածքից դուրս` մշտապես ճանապարհին կատարվող ավտո­մո­բի­լա­յին, երկաթուղային տրանսպորտի սպասարկման այն աշխատանքները, որոնց տևողու­թյունը գերազանցում է 12 ժամը, և փոխվում է այն օրացուցային օրը, որի ընթացքում հիմ­նա­կան աշխատավայրից կատարվել է մեկնումը:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից»:

Հիմնավորումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում տրվող հատուցման գումարների չափերը սահմանելու մասին
(չզեկուցվող)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել