Օտարերկրացիները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքից

Կառավարության հունիսի 8-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկը ներկայացվել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից՝ պետական տուրքի վճարումից ազատվելուն: Որոշման նախագծում նշվում է.

«Սահմանել, որ 2017 թվականի հուլիսի 20-ից հուլիսի 29-ը Երևանում կայանալիք` Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ համահայկական մարզախաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքա­ցիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել