ՀՅԴ կուսակցության ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը կոռուպցիայի դեմ պայքարի մարմին ունենլու հարցում համարում է, կոռուպցիան կվերանա, եթե կառավարումն ինքնին արդյունավետ լինի:
«Անվստահությունը հասարակության մեջ ծայրաստիճան բարձր է, կապված կոռուպցիայի դեմ պայքարող օղակիների գործունեության անաչառության և օբյեկտիվության հարցերի հետ առնչվող: Անհրաժեշտություն կա, որ այս ամեն ինչը մեկը կողքի հայացքով տեսնի, բացահայտի և վեր հանի: Մենք, ըստ էության ընդունում ենք, որ կառավարման համակարգի մեջ կան լուրջ պրոբլեմներ, կառավարման համակարգը կաղում է և ունի իսկպես լուրջ խնդիրներ հասարակական վստահության առաջացման առումով: Վստահությունն ընդհանրապես պետական մարմինների, իշխանության տարբեր օղակների, նրա գործունեության նկատմամբ ծայրաստիճան ցածր մակարդակի վրա է»,- նշեց պատգամավորը:
Ռուստամյանը նշեց, որ ինքն անձամբ դեմ չէր լինի, որ ունիվերսալ մոդելն ընդունվեր, քանի որ, եթե ասում ենք, որ իրականությունն այնպիսին է, որ պետք է վեր հանվեն կոռուպցիոն ռիսկերը իսկ այն մասը, որը որ թողնվում է իշխանության ուսերին՝ քննությունը և այլն, այդ մասի վրա էլ կասկածանք կա: Քաղաքացիների համար պետք է լիներ այլընտրանքային տարբերակ և նրանք ունենան ավելի վստահելի մարմին: