Դպրոցի նախկին տնօրենի և պահակի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացումների գործով այսօրվա դատական նիստին չէր ներկայացել նրանց պատպան Անժելա Հոբոսյանը:
Նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը հայտնեց, որ պաշտպանը տեղեկացրել է, որ իր ոտքն է կոտրվել և շուրջ 25-30 օր չի կարողանա ներկայանալ նիստերին: Այս իսկ պատճառով դատարանը նիստը հետաձգեց և նշանակեց հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրանքի՝ նա 2009-2015 թվականների ընթացքում 12 քաղաքացիների որպես աշխատակից է ձևակերպել և նրանց կողմից աշխատանքի վայր փաստացի չհաճախելու պայմաններում, նրանց անունով բյուջեից ելքագրել, ստացել և յուրացրել է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 12 միլիոն դրամ աշխատավարձների և այլ պարտադիր վճարների գումարներ: