Մայիսի 2-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-ՈՒշի հատվածի 8-րդ կմ-ին «Volvo» մակնիշի 142 LS 61 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1966 թ. ծնված Ս. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել 3 էլ.սյան, այնուհետև վնասելով «Տիգոր» հարսանյաց սրահի պատը՝ կողաշրջվել. վարորդը մահացել է:
Փրկարարները վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային: