Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսօր տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը: Նա ներկայացնում էր 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը: Երբ Թաթոյանն ասուլիս էր տալիս ներս մտան մի քանի երիտասարդներ և սեղանի վրա փակցրեցին հուլիսյան իրադարձություններից լուսանկարներ, ինչպես նաև պաստառ՝ վրան գրված «ՀՀԿ իրավունքների պաշտպան»:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/04/Tatoyan_1.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/04/Tatoyan-2-1-1.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/04/Tatoyan_4.jpg)
Նման մի պաստառ էլ փակցրվել էր ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց։
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի