Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության վաղվա նիստին ներկայացնելու է «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2016 թվականի համալրման և ծախսման վերաբերյալ հաշվետվություն:
Ներկայացված փաստաթղթերից մեկում ներկայացված է «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստներում առկա թանկարժեք իրերի ցանկն ու աժեքը.
| Հ/Հ | ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ | ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐ | ԱՌԿԱ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՌ 01.01.2017թ. (ՔԱՇԸ) | ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔ (ԴՐԱՄ) |
| Ոսկի, այդ թվում | գրամ | 93991.6 | 1204430540.43 | |
| 1 | Ոսկյա իրեր | գրամ | 79703.07 | 955674563.68 |
| 2 | Մետաղական ոսկի | գրամ | 14288.48 | 248755976.75 |
| Արծաթ, այդ թվում | գրամ | 101038.16 | 33228810.13 | |
| 3 | Արծաթյա իրեր | գրամ | 74142.15 | 28497042.42 |
| 4 | Մետաղական արծաթ /տարաների հետ միասին/ | գրամ | 26896.01 | 4731767.71 |
| 5 | Պլատին | գրամ | 3024.96 | 42706150.74 |
| 6 | Պալադիում | գրամ | 1275.62 | 11197699.46 |
| 7 | Օսմիումի օքսիդ | գրամ | 4.32 | |
| 8 | Թանկարժեք քարեր` ադամանդ, ադամանդի հումք | կարատ | 3575.76 | 594359354.10 |
| 9 | Թանկարժեք քարեր` ալմաստի քարեր և հումք | կարատ | 761.94 | 210415.7 |
| 10 | Թանկարժեք քարեր` զմրուխտ | կարատ | 256.36 | 3443700.0 |
| 11 | Աճեցված մարգարիտ | գրամ | 102793.26 | 6208595.6 |
| 12 | Արհեստական քարեր | հատ | 4712 | 582010.0 |
| 13 | Կիսաթանկարժեք քարեր | կարատ | 417.40 | 76000.0 |
| 14 | Արհեստական քարերից շարաններ | գրամ | 1177.40 | 48000.0 |
| 15 | Զարդեր արծաթի և ոչ թանկարժեք մետաղի համադրությամբ | գրամ | 4741.14 | 1243473.01 |
| 16 | Համաձուլվածք` թանկարժեք մետաղների պարունակությամբ և ոչ թանկարժեք մետաղներից | գրամ | 9005.57 | |
| Ընդամենը | 1.897.734.749.1 |


