Մարտի 13-ին, ժամը 19:14-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սուխումի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են 1947 թ. ծնված Ց. Մ.-ի բնակարանի դուռը և փակ պատշգամբում՝ մահճակալին, հայտնաբերել վերջինիս դին: