ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում բժշկասոցիալական փորձաքննության համակարգի արմատական բարեփոխումներ կատարելու ուղղությամբ։ Հայտնում եմ առողջապահության նախարարությունից:
Այս նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում նախարարության նախաձեռնությամբ ստեղծվում է բժշկասոցիալական փորձաքննության բժիշկ-փորձագետների տվյալների բանկ, որտեղ կարող են առցանց (https://nilsr.eu.qualtrics.com/jfe/form/SV_0xGXQZXVpl89esJ) գրանցվել բարձրագույն բժշկական կրթություն ունեցող, կամ նվազագույնը՝ կլինիկական օրդինատուրայում սովորող կամ ավարտած անձիք, ովքեր ցանկություն կունենան ընդգրկվել բժիշկ-փորձագետ աշխատելու հնարավոր թեկնածուների ցանկում։