Նոր կարգը կներկայացվի հաստատման

Կառավարության փետրվարի 16-ի նիստին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը որոշման նոր նախագիծ է ներկայացնելու, որով պետք է հաստատվի կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշման կարգը:

Փաստաթղթի հիմնավորման մեջ նշվում է, որ կենդանիների սպանդից գոյացած մսեղիքի դրոշմակնքման կանոնակարգումը և լրացուցիչ պահանջների սահմանումը կապահովեն սպանդից ստացված մթերքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը և սպառողների առողջությունը:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին » N 131-Ն որոշման հավելված 1-ի 16-րդ կետով:

Որոշման մի շարք դրույթներ ունեն վերանայման կարիք, որը պայմանավորված է 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունմամբ:

Նախագծով սահմանվում են կենդանիների սպանդից ստացված մթերքի անվտանգությունը լիարժեք և ամբողջական ապահովող անասնաբուժական դրոշմակնքմանը և դրոշմակնիքներում զետեղված տեղեկատվությանը վերաբերող դրույթներ:

Նախագծի ընդունումը թույլ կտա սպանդի գործընթացում սահմանել պահանջվող անվտանգության երաշխիքները, բարձրացնել անասնաբուժական հսկողության մակարդակը, ապահովել սպանդի գործընթացում և սպանդից հետո իրացվող մթերքի նույնականացումը և վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել