Այսօր կառավարությունը հավանություն տվեց Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի հաստիք ստեղծելու նախագծին: Հարցը ներկայացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նախագծում նշվում է. «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Ստեղծել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք (նստավայրը՝ ք. Պեկին):
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի տեղակայումն ապահովել ք. Պեկինում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում»: