Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ստորագրել է մի շարք փաստաթղթեր, որոնց մի մասը մեծ հուզում են առաջացրել թե ամերիկացիների շրջանում, թե աշխարհի այլ երկրներում:
Meduza.io-ն համակարգել է, թե ինչ աղմկոտ քայլեր է կատարել Թրամփը՝ պաշտոնի ստանձնման 12 օրերի ընթացքում:
- Հրամայել է պատ կառուցել Մեքսիկայի սահմանին,
- Արգելել է ազատ արձակել ձերբակալված անօրինական միգրանտներին,
- Արգելել է փախստականների մուտքը,
- Արգելել է մուսուլման քաղաքացիների ընտանիքի անդամների մուտքը ԱՄՆ՝ նույնիսկ վիզաների առկայության դեպքում,
- Միգրացիոն և մաքսային ոստիկանության նոր ղեկավար է նշանակել,
- Հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում մշակել ԻՊ-ին հաղթելու պլանը,
- Տրանս-խաղաղօվկիանոսյան համագործակցությունը (TPP) լքելու մասին որոշում է ընդունել,
- Ստորագրել է Obamacare առողջապահական ապահովագրության ծրագրի չեղարկմանն ուղղված մի շարք փաստաթղթեր,
- Թույլատրել է կառուցել երկու նավթատար, ինչին դեմ են բնապահպանները,
- Հեռախոսազրույց է ունեցել Ռդ նախագահ Պուտինի հետ,
- Արգելել է չինովնիկներին դառնալ լոբբիստ՝ պաշտոնը դադարեցնելուց 5 տարուց շուտ,
- Աշխատանքից ազատել է գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ իր հանձնարարությունը չկատարելու համար: