Այսօր կառավարության նիստում Կարեն Կարապետյանը հանձնարարեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ կառավարության 2010 թվականին 98-Ն որոշմամբ սահմանված «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունները քննարկել:
«Մասնավորապես` բարձրացնել ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը և նվազեցնել պարտադիր կանխավճարների չափը»,- ասաց նա: