2016 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն է ստացել 779 կալանավորված անձ և դատապարտյալ (2015թ.` 822, 2014թ. 953): Ամբուլատոր ընդունելության են ենթարկվել 2016թ. 91260 անձինք (2015թ.` 85408, 2014թ.` 76911): Այսմ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
2016 թվականի ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալներին ցուցաբերվել է թվով 3906 ստոմատոլոգիական բուժօգնություն (2015թ.` 3716, 2014թ. 3742):
Քրեակատարողական ծառայության բժշկական անձնակազմի համապատասխան փորձառու մասնգետների որակյալ աշխատանքի շնորհիվ զգալիորեն կրճատվել է անազատության մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդ անձանց թիվը: Այսպես` 2014թ. քրեկատարողական հիմնարկներում պահվել են տուբերկուլոզով հիվանդ 35, 2015 թվականին` 24, 2016թ.` 13 անձինք:
Լաբորատոր հետազոտություններ- 2016թ.` 11762, 2015թ.` 12436, 2014-ին` 30145:
Ռենտգեն հետազոտություններ- 2016թ.` 6972, 2015թ.` 2896, 2014-ին` 3248:
2016թ. պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում առողջապահական մարմինների բուժհիմնարկներ են ուղեգրվել 263 անձինք, 2015թ.` 171, 2014թ.` 708:
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ 2016թ. ուղեգրվել է 358, 2015թ.` 218, 2014թ. 408 կալանավորված անձինք և դատապարտյալներ: Ընդ որում, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկ-մասնագետների կողմից միայն 2016թ. իրականացվել են թվով 99 վիրահատություններ:
Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատվել է 2014թ. 2, 2015թ.` 9, իսկ 2016թ.` 7 դատապարտյալ:
Հավելենք նաև, որ 2017թ. կիրականացվեն բազմակողմանի փոփոխություններ` ենթակառուցվածքների զարգացման, նորագույն սարքավորումներով վերազինման, հիվանդանոցային պայմանների բարելավման, բժշկական ծառայության աշխատակիցների անկախության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման ոլորտներում: