Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1121-Ն որոշման 1-ին կետը՝
Միլիտոս Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից»։
Մեկ այլ որոշմամբ՝
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1120-Ն որոշման 1-ին կետը՝
Եղիշե Խերանյանին ազատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»։