ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը՝ որոշում եմ.
Իրավակարգի և օրինականության պահպանման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանա-տար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Խաչիկի Երանոսյանին պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով»:
Մեկ այլ հրամանագրով՝
«Երկարամյա բարեխիղճ ծառայության, իրավակարգի և օրինականության պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Հրաչի Պողոսյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»: