ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ որոնողա-փրկարարական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել ու ցամաք են հանվել Սև ծվում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվածներից 10-ի դիակները: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Ըստ հայտարարության որոնողական աշխատանքներին մասնակցում են շուրջ 3000 մարդ, իսկ գործընթացը շարունակվելու է նաև ողջ գիշերվա ընթացքում:
Այս պահի դրթությամբ Սև ծովից դուրս է բերվել 10 դի:
Հիշեցնենք, որ այսօր Սոչիից սիրիական Լաթաքիա մեկնող «Տու-154» ռազմական ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց կործանվել է և ընկել Սև ծովը:
Հայտնի է, որ 93 ուղևորների թվում են եղել լրագրողներ, Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի 63 նդամներ, որոնք մեկնում էին Սիրիա՝ Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու միջացառմանը։