ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրա ուղևորվող Սև ծովում կործանված ռուսական Տու-154 ինքնաթիռը, վարել է փորձառու օդաչու:
«Ինքնաթիռի ղեկին գտնվել է առաջին կարգի բարձրակարգ օդաչու Ռոման Վոլկովը: Նա 3000 ժամից ավելի թռիչք է իրականացրել»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշենք նաև, որ ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանի ՊՆ-ին: Այն արտադրված է եղել 1983թ.-ին, իսկ էսպլուատացիայի ժամկետը մինչև 2018թ.-ն է եղել: