Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ կառավարությունում այսօր արտահերթ նիստ է անցկացվել, որի ընթացքում քննարկվել է երկու հարց:
Առաջինով գործադիրն ընդունել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցը, իսկ երկրորդով՝ հավանություն տվել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին հարցին:
Գործադիրը առաջին նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.1-ին և 14.4-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակների համար պետական տուրքը գործող` 100000-ապատիկի փոխարեն հաշվարկվելու է բազային տուրքի 500000-ապատիկի չափով:
Հաշվի առնելով վերոգրյալը` նշվել է, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական, իսկ պետական բյուջեի ծախսերի և համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի վրա չեզոք:
Փաստորեն փոփոխությունը կատարվում է վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար` տարեկան տուրքի չափում, որն ավելացվում է: