Այսօր` ժամը 10.44-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցքի 4-րդ շենքի վերելակը 2-րդ հարկից պոկվել է և ընկել է 1-ին հարկ. ներսում կա քաղաքացի, անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վերելակը գտնվել է 1-ին հարկի մակարդակում:
Փրկարարները վերելակից դուրս են բերել Դ. Խ.-ին (1992 թ. ծնված):
Իրավաբան.net