Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և ռուս գործընկերների հետ համագործակցության արդյունքում՝ 2016 թ. մայիսի 4-ին ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել, իսկ դեկտեմբերի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել Վանաձորի բնակիչ, 1975 թ. ծնված Արմեն Խաչատրյանը, որը 2007 թ. մայիսի 16-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերի, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ա. Խաչատրյանը հանձնվել է Բազումի բաժնի ծառայողներին:
Սպանության փորձի մեջ մեղադրվողը 9 տարի անց հայտանբերվեց
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2016/06/DSC00048-copy-1-440x292.jpg)