Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թ. դեկտեմբերի 16-ից գործարկվելու է «Մ-3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի վարչական տարածքով անցնող հատվածում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Կգործարկի նոր տեղադրված արագաչափ սարք
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2014/02/Aragachap1-copy-copy-440x3301.jpg)