ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան հաշվում գրել է.
«Պատմական որոշում. արևային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը՝ 42.645 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի»։
Նշենք, որ սովորական էլեկտրաէներգիայի՝ 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում՝ բնակչության) համար գործող ցերեկային սակագինը 46,2 դրամ է, իսկ գիշերայինը 36,2 դրամ: