Կառարությունն այսօր հավանություն տվեց արդարադատության նախարարի կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, որի համաձայն, քրեականացվում է ապօրինի հարստացումը։
Այսպես, համաձայն որոշման, Քրեական օրենսգրքում կներառվի նոր՝ 310․1 հոդվածը՝
Հոդված 310.1. Ապօրինի հարստանալը
- Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
- Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:
Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից։
Իրավաբան․net