«ՃՈ ոստիկանության խախտումները անհամաչափ է, չի բերում վթարների թվաքանակի նվազմանը, արդյունքում մեր քաղաքացիների մոտ զանգվածային դժգոհություն կա, այդ խնդիրը մի օր պետք է վիրահատությամբ լուծել ու անցնել առաջ»,- այսօր խորհրդարանում դժգոհություն հայտնեց պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց՝ ասելով. «Ճիշտ եք, պարոն Ֆարմանյան: Այսօր մենք նաև քննարկել ենք, որ ՃՈ-ի նպատակային գլխավոր ֆունկցիան պետք է լինի ոչ թե շատ տուգանք գրելը, մաքսիմալ անբարենպաստ վիճակներում կամերա դնելը, այլ նվազեցնել վթարների քանակ, եթե մեր բոլոր միջոցառումները այդ նպատակին չեն ծառայում, պետք է վերանայենք»,- շեշտեց Կարեն Կարապետյանը: