«2017թ. սկսած պլանավորում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի, կենսաթոշակների և նպաստների վճարումներն իրականացնել առցանց դիմումների հիման վրա, իսկ սոցիալապես խոցելի խմբերին համար իրականացնել էլեկտրաէներգիայի և գազի գների ցածր սակագներ»,- այսօր խորհրդարանում, խոսելով Կառավարության ծրագրից, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կրթության և գիտության ոլորտում կառավարության նպատակը յուրաքանչյուրին որակյալ և պրակտիկ գիտություն փոխանցելն է, այս իմաստով կառավարությունը ուշադրություն է դարձնելու գյուղերին, վարչապետը հիշեցրեց, որ շատ հայտնի հայեր ծնվել են հենց գյուղերում, այնպես որ գյուղական համայնքներում կրթության զարգացումը գերնպատակ է գործադիրի համար: