Եթե ավանդի հատուցումը երաշխավորվում է, ապա երաշխավորված ավանդի չափերի մասին պետք է հստակ տեղեկություն տրամադրվի

Բոլոր այն դեպքերում, երբ ավանդների ներգրավման, ավանդային պայմանագրերի կնքման կամ հաշիվների բացման վերաբերյալ բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կամ ինտերնետ ցանցում տեղադրված որևէ գովազդ, հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր հիշատակում է, որ ավանդի հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ապա այն պարտադիր պետք է հայերենով, հստակ և առանց որևէ շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող ձևակերպումների տեղեկատվություն պարունակի «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով երաշխավորված ավանդի չափերի մասին: Հայերենին զուգահեռ այլ լեզուների օգտագործումը չի արգելվում:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել