Բոլոր այն դեպքերում, երբ ավանդների ներգրավման, ավանդային պայմանագրերի կնքման կամ հաշիվների բացման վերաբերյալ բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կամ ինտերնետ ցանցում տեղադրված որևէ գովազդ, հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր հիշատակում է, որ ավանդի հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ապա այն պարտադիր պետք է հայերենով, հստակ և առանց որևէ շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող ձևակերպումների տեղեկատվություն պարունակի «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով երաշխավորված ավանդի չափերի մասին: Հայերենին զուգահեռ այլ լեզուների օգտագործումը չի արգելվում:
Աղբյուրը` Իրավաբան.net