Գյումրիում նորընտիր ավագանու նիստին, փակ քվեարկության արդյունքում այսօր քաղաքապետ է վերընտրվել Սամվել Բալասանյանը: Նա ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 12-ին, Գյումրիում։
Կրթություն՝
1976 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1983 թվականին՝ Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը։ Մանկավարժ-մաթեմատիկոս է, սննդի տեխնոլոգ։
1976-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1977 թվականին Լենինականի գարեջրի գործարանում աշխատել է բանվոր, 1978 թվականին հրուշակեղենի ֆաբրիկայում՝ տեխնոլոգ։
1992-1999 թվականներին եղել է գարեջրի գործարանի տնօրեն։
Աշխատանքային գործունեություն՝
1999-2003 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 63 ընտրատարածք)։ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», ապա «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի անդամ։
2003-2007 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ ՕԵ խմբակցության ղեկավար։
2005 թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով։
2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ։
2010 թ. հոկտեմբերի 7-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ։
2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից։
2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2012 թ. սեպտեմբերի 9-ին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։
2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Այլ՝
Ամուսնացած է, ունի երեք երեխա։