64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր` նախաքննական մարմինն արդեն կարող է Վարդան Օսկանյանին առաջադրել մեղադրանք (Տեսանյութ և ֆոտոալբոմ)

64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր: Փակ քվեարկությանը մասնակցած 71 պատգամավորներ որոշեցին բավարարել Գլխավոր դատախազի միջնորդությունը: Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի հարուցած քրեական գործում կներգրավվի որպես մեղադրյալ:

Մինչ քվեարկությունը հայտարարելը ԱԺ կանոնակարգի համաձայն` մինչեւ 20 րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս միջնորդության նշված պատգամավորը եւ Գլխավոր դատախազը: Վարդան Օսկանյանը չօգտվեց եզրափակիչ ելույթով հանդես գալու իր իրավունքից:

Իսկ գլխավոր դատախազը պնդեց ամփոփիչ ելույթում, որ իրենք քրեական գործ են հարուցել պաշտպանելու «Սիվիլիթաս» հիմնադրամի գույքային շահերը և գումարը «Սիվիլիթաս» հիմադրամին փոխանցած Հասթմանների ընտանիքի բարի համբավը:

Ավելի վաղ Աղվան Հովսեփյանը հայտնել էր, որ որպես մեղադրյալ հարուցված քրեական գործում ներգրավվելուց հետո նրան չեն կալանավորի կամ ձերբակալի: Վարդան Օսկանյանը կարող է ազատ տեղաշարժվել: Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործի քննության ընթացքին տեղյակ կպահեն հանրությանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել