Գործուղում դեպի Թուրքիա՝ Վարչապետի որոշմամբ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանին` 2016 թվականի հոկտեմբերի 4-6-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Քրիստինե Բեգլարյանին` 2016 թվականի հոկտեմբերի 4-7-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)՝ Համաշխարհային փոստային միության 26-րդ համագումարին մասնակցելու համար:

2. Գագիկ Թադևոսյանի և Քրիստինե Բեգլարյանի՝ Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Թադևոսյանի՝ Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել