Հայտնի իրավագետ Վրեժ Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նախագիծ
Ժողովրդավար պետական իշխանության վարքագծի երեք հիմնարար կանոնները
- Ժողովրդավար պետական իշխանությունն իր գործողությամբ կամ անգործությամբ իրավունք չունի վնասել կամ թույլ տալ վնաս հասցնել ժողովրդին:
- Ժողովրդավար պետական իշխանությունը ենթակա է իր ժողովրդի կամքին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ կամքը հակասում է սույն կանոնների 1-ին կանոնին:
- Ժողովրդավար պետական իշխանությունը պարտավոր է կատարել իր սահմանադրական գործառույթները/առաքելությունը/ և հոգ տանել ժողովրդի մասին (համար)՝ այն չափով, որքանով դա չհակասի սույն կանոնների 1-ին և 2-րդ կանոններին:
Այզեկ Ազիմովի «Ռոբոտոտեխնիկայի երեք օրենքները»՝ իրավագետ Վրեժ Գասպարյանի մեկնությամբ»: