Լրագրողի հանդեպ բռնությունը սարսափի մթնոլորտ ձևավորելուն ուղղված քայլ է

Ինչպես ահազանգել ենք, այս գիշեր քաղաքացիական հագուստով անձնաց կողմից բռնության է ենթարկվել Իրավաբան.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանը: Դեպքի վերաբերյալ փաստաբան Երվանդ Վարոսյանն իր կարծիքը հայտնեց.

«Առաջին դեպքը չէ, որ լրագրողները ենթարկվում են բռնության ու դա կատարվում է հասցեագրված, բռնության ենթարկողները այդ քայլին գնում են պարզ գիտակցելով, որ դիմացինը լրագրող է։ Ցանկացած անձի նկատմամբ կիրառվող ոչ իրավաչափ ու ոչ համաչափ բռնությունը անթույլատրելի է, սակայն եթե խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ կիրառվող բռնությունները կարող են «արդարացվել» սադրանքների արդյունքում իրականացվող բախումներով, հասարակական կարգի պահպանման վերաբերյալ ոստիկանական խիստ ուրույն մեկնաբանություններով, ապա լրագրողների նկատմամբ իրականացվողը չունի որևէ, անգամ մտացածին բացատրություն։ Իր մասնագիտական պարտքը կատարող լրագրողի նկատմամբ կիրառվող բռնությունները իրականությունը թաքցնելու, վախի ու միաժամանակ հասարակության շրջանում սարսափի մթնոլորտ ձևավորելուն ուղղված քայլեր են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել