Այսօր «Անալիտիկ» կայքի հայտնի գործով մեղադրյալ ներգրավվախ Արտակ Գալստյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.
«Իմ պաշտպանյալ Արտակ Գավրուշայի Գալստյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող հետապնդման այն է անձնական հաշվեհարդար տեսնելու և անձնական հաշիվները համակարգի միջոցով լուծելու համար այսօր իմ պաշտպանյալը հայտնվել է անհեթեթ և անելանելի իրավիճակում, որից դուրս գալու միակ ելքը Ձեր կողմից համապատասխան քայլեր Ձեռնարկելն է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը իր պաշտոնական կայքով տարածված հաղորդագրությամբ նշում է , որ «Կալանավորվել է «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանը», նույն գործով Տիգրան Ուրիխանյանը մամուլում հայտարարություններ է անում, որ «Վանոյի Արտակ»-ը ոստիկանության պատվերն է կատարում: Այսինքն, իսկզբանե Արտակ Գալստյանին թիրախավորելով, որպես ոստիկանության հետ սերտորեն կապված անձ, այսօր ակտիվ գործողություններ է ծավալում, ընդհուպ միջամտելով ՔԿՀ ներքին կանոնակարգին, փորձելով իր անձնական հաշիվներն լուծել ՔԿՀ-ում:
Խնդրի պարզաբանման համար պետք է նշեմ, որ իմ պաշտպանյալին սկզբում առաջադրեցին անհեթեթ մեղադրանք, որը բացարձակապես հիմնված է նրա հանդեպ թշնամանք ունեցող անձի՝ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ցուցմունքների վրա: Երկրորդ դրվագով մեղադրանք են առաջադրել կաշառքի դրդչության համար, միայն երրոդ անձի ցուցմունքով, որն իբր թե լսել է նման խոսակցություն: Գործով մյուս մեղադրյալ Անի Հովհաննիսյանի կողմից ՀՀ Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ՀՀ նախագահին հասցեագրված միջնորդությամբ անմիջապես նշվում է, որ ՀՔԾ-ում իրեն խոստացել են խափանման միջոցը փոխել եթե նա համաձայնվի Արտակ Գալստյանի դեմ ցուցմունք տալ: Մեղադրանքի հիմնավորված չլինելը, Արտակ Գալստյանին չպատկանող տարածքներում իբրև Արտակ Գալստյանին պատկանող տարածքներ, անօրինական խուզարկությունները, ինքին հաստատում են այն հանգամանքը, որ հատուկ քննչակած ծառայությունը, հանձինս իր ղեկավարների, փորձում է հաշվեհարդար տեսնել Արտակ Գալստյանի հետ, և այդ նպատակին հասնելու համար ջանք չեն խնայում: Իսկ Անձնական հաշվեհարդար տեսնելու միտումը ակնհայտ է հենց Անի Հովհաննիսյանի միջնորդոությամբ նշված հանգամանքներով, այն է հատուկ քննչական ծառայությունում համոզված են, որ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի մասին ինչ որ հոդվածներ տպագրելը կամ այդ հոդվածների պատվիրատու են դիտում Արտակ Գալստյանին:
Այս պայմաններում Արտակ Գալստյանի տեղփոխումը հատուկ մասնաշենքից ընդհանուր մասնաշենք, նշանակում է Արտակ Գալստյանի նկատմամբ մահապատժի դատավճիռ կայացնել»:
***
Բացի այն, որ ինձ անձնական թշնամի հայտարարած Կարեն Բաբակեխյանի կեղծ ցուցմունքով ՀՔԾ քննչական խումբը ինձ կալանավորել է, սակայն դրանով չի բավարարվում
ՀՔԾ ծառայությունը իր պաշտոնական կայքում ինձ Արտակ Գալստյանիս ներկայացնում է որպես Վանոյի Արտակ , որպես Ոստիկանության հետ սերտ կապ ունեցող անձնավորություն, միևնույն ժամանակ այսօր հունիսի 13-ին գրություն է ուղարկում Նուբարաշեն ՔԿՀ-ի ղեկավարությանը, որպեսզի ինձ նախկին աշխատակիցների խցից տեղափոխեն քրեական հանցագործությունների ընդհանուր խուց։ Իմ կողմից ՔԿՀ ղեկավարությանը ներկայացվել է պաշտոնատար անձանց ցանկը, որոնք, որ կարող են հաստատել իմ անձը և գործունեությունը։ Սակայն ՔԿՀ ղեկավարությունը նշում է , որ պետք է առաջնորդվի ՀՔԾ գրությամբ։
Սույն հանգամանքներում, ինձ նախկին աշխատակիցների խցից այլ խուց տեղափոխելը հավասարազոր է ՀՔԾ-ի կողմից ինձ ուղղակի մահապատժի ենթարկելուն։
Ելնելով վերը նշված հանգամանքներից և ավելին չտարածվելով բաց նամակիս մեջ իմ աշխատանքային գործունեության մասին, հայտնում եմ Ձեզ, որ արդեն իսկ Նուբարաշեն ՔԿՀ-ի պետին հայտարարել եմ հացադուլ հայտարարելու մասին, որպես պահանջ ներկայացնելով իմ անձնական անվտանգության ապահովումը։
Խնդրում եմ Ձեզնից ձեռք առնել համապատասխան միջոցառումներ ՀՔԾ-ի կողմից իմ անձնական անվտանգության և կյանքիս հանդեպ ՀՔԾ-ի կողմից ձեռնարկված միջոցները կանխելու նպատակով։
Հարգելի Նախագահ և պրն դատախազ, ՀՔԾ-ի կողմից կատարվող այս գործողությունները լրիվ դուրս են իրավական հարթությունից և նպատակ են հետապնդում կոնկրետ իմ անձի ֆիզիկական բնաջնջումը ։
Այդ պատճառով եմ խնդրում եմ անմիջապես արձագանքել»: