Արտակ Գալստյանը հացադուլ է սկսել

Այսօր «Անալիտիկ» կայքի հայտնի գործով մեղադրյալ ներգրավվախ Արտակ Գալստյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը  հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է.

«Իմ պաշտպանյալ Արտակ Գավրուշայի Գալստյանի նկատմամբ  ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող հետապնդման այն է  անձնական հաշվեհարդար տեսնելու և անձնական հաշիվները համակարգի միջոցով լուծելու համար այսօր իմ պաշտպանյալը հայտնվել է անհեթեթ և անելանելի իրավիճակում, որից դուրս գալու միակ  ելքը Ձեր կողմից համապատասխան քայլեր Ձեռնարկելն է:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը իր պաշտոնական  կայքով տարածված հաղորդագրությամբ նշում է , որ «Կալանավորվել է «Վանոյի Արտակ» մականունով հայտնի Արտակ Գալստյանը»,  նույն գործով Տիգրան Ուրիխանյանը մամուլում հայտարարություններ է անում, որ «Վանոյի Արտակ»-ը  ոստիկանության պատվերն է կատարում:  Այսինքն,  իսկզբանե Արտակ Գալստյանին թիրախավորելով, որպես ոստիկանության հետ սերտորեն կապված անձ, այսօր ակտիվ գործողություններ է ծավալում, ընդհուպ միջամտելով ՔԿՀ ներքին կանոնակարգին, փորձելով իր անձնական հաշիվներն լուծել ՔԿՀ-ում:

Խնդրի պարզաբանման համար պետք է նշեմ, որ իմ պաշտպանյալին սկզբում առաջադրեցին անհեթեթ մեղադրանք, որը բացարձակապես  հիմնված է նրա հանդեպ թշնամանք ունեցող անձի՝ Շիրակի մարզի նախկին  ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ցուցմունքների վրա: Երկրորդ դրվագով մեղադրանք են առաջադրել կաշառքի դրդչության համար, միայն երրոդ անձի ցուցմունքով, որն իբր թե լսել է նման խոսակցություն:  Գործով մյուս մեղադրյալ Անի Հովհաննիսյանի կողմից  ՀՀ Գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ՀՀ նախագահին հասցեագրված միջնորդությամբ անմիջապես նշվում է, որ ՀՔԾ-ում իրեն խոստացել են խափանման միջոցը փոխել եթե նա համաձայնվի Արտակ Գալստյանի դեմ ցուցմունք տալ: Մեղադրանքի հիմնավորված չլինելը, Արտակ Գալստյանին չպատկանող տարածքներում իբրև Արտակ Գալստյանին պատկանող տարածքներ,  անօրինական խուզարկությունները, ինքին հաստատում են այն հանգամանքը, որ հատուկ քննչակած ծառայությունը, հանձինս իր ղեկավարների, փորձում է հաշվեհարդար տեսնել Արտակ Գալստյանի հետ, և այդ նպատակին հասնելու համար ջանք չեն խնայում: Իսկ Անձնական հաշվեհարդար տեսնելու միտումը ակնհայտ է հենց Անի Հովհաննիսյանի միջնորդոությամբ նշված հանգամանքներով, այն է հատուկ քննչական ծառայությունում համոզված են, որ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի մասին ինչ որ հոդվածներ տպագրելը կամ այդ հոդվածների պատվիրատու են դիտում Արտակ Գալստյանին:

Այս պայմաններում  Արտակ Գալստյանի տեղփոխումը հատուկ մասնաշենքից ընդհանուր մասնաշենք, նշանակում է Արտակ Գալստյանի նկատմամբ  մահապատժի դատավճիռ կայացնել»:

***

Արտակ Գալստյանի բաց նամակը ուղղված Սերժ Սարգսյան. «Ահազանգում եմ Ձեզ այն մասին, որ ՀՀ ՀՔԾ կառույցի կողմից  տեղի է ունենում անձնական հաշվեհարդար իմ անձի նկատմամվ, ընդհուպ մինչև գործը հասել է  ֆիզիկական ոչնչացման։

Բացի այն, որ ինձ անձնական թշնամի  հայտարարած Կարեն Բաբակեխյանի կեղծ ցուցմունքով ՀՔԾ քննչական խումբը  ինձ կալանավորել է, սակայն դրանով չի բավարարվում

ՀՔԾ ծառայությունը իր պաշտոնական կայքում ինձ Արտակ Գալստյանիս ներկայացնում է որպես Վանոյի Արտակ , որպես Ոստիկանության հետ սերտ կապ ունեցող անձնավորություն, միևնույն ժամանակ այսօր հունիսի 13-ին գրություն է ուղարկում Նուբարաշեն ՔԿՀ-ի ղեկավարությանը, որպեսզի ինձ նախկին աշխատակիցների խցից  տեղափոխեն քրեական հանցագործությունների ընդհանուր խուց։ Իմ կողմից ՔԿՀ ղեկավարությանը  ներկայացվել է պաշտոնատար անձանց ցանկը, որոնք, որ կարող են հաստատել  իմ անձը և գործունեությունը։ Սակայն ՔԿՀ ղեկավարությունը նշում է , որ պետք է  առաջնորդվի ՀՔԾ գրությամբ։

Սույն հանգամանքներում, ինձ նախկին աշխատակիցների խցից այլ խուց տեղափոխելը հավասարազոր է ՀՔԾ-ի կողմից ինձ ուղղակի մահապատժի ենթարկելուն։

Ելնելով վերը նշված հանգամանքներից և ավելին չտարածվելով բաց նամակիս մեջ  իմ աշխատանքային գործունեության մասին, հայտնում եմ Ձեզ, որ արդեն իսկ Նուբարաշեն ՔԿՀ-ի պետին հայտարարել եմ  հացադուլ հայտարարելու մասին, որպես պահանջ ներկայացնելով իմ անձնական անվտանգության ապահովումը։

 Խնդրում եմ Ձեզնից ձեռք  առնել համապատասխան միջոցառումներ ՀՔԾ-ի կողմից իմ անձնական անվտանգության և կյանքիս հանդեպ ՀՔԾ-ի կողմից  ձեռնարկված միջոցները կանխելու նպատակով։

Հարգելի Նախագահ և պրն դատախազ, ՀՔԾ-ի կողմից կատարվող  այս գործողությունները  լրիվ դուրս են  իրավական հարթությունից և նպատակ են հետապնդում կոնկրետ իմ անձի ֆիզիկական բնաջնջումը ։

Այդ պատճառով եմ խնդրում եմ անմիջապես արձագանքել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել